Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդները հունիսի 2-ին Արագածավան գյուղում վազանց կատարելու շուրջ վիճաբանել են նույն գյուղի 21-ամյա բնակչի և նրա ընկերների հետ։
Վիճաբանության ընթացքում Արագածավանի 21-ամյա բնակիչն իր մոտ եղած սուր-կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին։
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: