Գավառ քաղաքում վերսկսվել են ասֆալտապատման աշխատանքները․ արժեքը կազմում է 138 միլիոն 498 հազար դրամ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Գավառ քաղաքում վերսկսվել են դեռ նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հավանության արժանացած ասֆալտապատման ծրագիրը:

Ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցները:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 498 հազար դրամ, որի

➡️60 տոկոսը կամ 83 միլիոն 98 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը,

➡️40 տոկոսը կամ 55 միլիոն 399 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը:

Ծրագիրը մեկնարկել էր նախորդ տարվա ընթացքում եւ ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Սսֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 1100 գծամետր, մակերեսը՝ մոտ 8 հազար քառակուսի մետր: Մոտ 6 հազար քառակուսի մետր էլ կազմում է ասֆալտապատ մայթերի մակերեսը: Հունիսի 8-ի դրությամբ կատարվել է ընդհանուր աշխատանքների մոտ 80 տոկոսը:

Եթե եղանակային պայմանները թույլ տան, առաջիկա տասն օրերի ընթացքում կավարտվեն բոլոր աշխատանքները

Այս փողոցները հիմնանորոգման չէին ենթարկվել տասնամյակներ շարունակ, դրանց շահագործումն օր օրի դժվարանում էր, տրանսպորտային երթեւեկությունը մեծ դժվարությամբ էր իրականացվում: Շուտով այս հատվածներում կունենանք միանգամայն բարեկարգ ու ժամանակակից փողոցներ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել