Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել են ծխախոտի արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակները

Մայիսի 27-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։

Հրամանը հունիսի 4-ին ուժի մեջ է մտել։

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԳԵԼՔԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքի և սահմանափակումների մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներին (այսուհետ` Ցուցանակ) ներկայացվող պահանջները:

2. Ցուցանակները լինում են` հորիզոնական և ուղղահայաց:

3. Ցուցանակի թույլատրվող չափերն են`

1) ուղղահայաց դիրքով` ցուցանակի չափը 210×297 միլիմետր է, իսկ ցուցանակում տեղադրված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանի (այսուհետ` արգելող նշան) չափը՝ 200×200 միլիմետր:

2) հորիզոնական դիրքով` ցուցանակի չափը 280×105 միլիմետր է, իսկ Ցուցանակում տեղադրված արգելող նշանի չափը՝ 100×100 միլիմետր:

4. Ցուցանակի վրա տեղադրվում են`

1) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի անվանումը` Ցուցանակի ներքևի հատվածում,

2) սույն հավելվածի Ձև 1-ով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելող նշանը,

3) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործման արգելքը խախտելու դեպքում առաջացող տուգանքի չափերը ներկայացնող նախազգուշացման տեքստերը (այսուհետ` նախազգուշացման տեքստեր):

5. Ցուցանակի վրա տեղադրվում են հետևյալ նախազգուշացման տեքստերը.

1) արգելված վայրերում` համաձայն Ձև 2-ի (ուղղահայաց) և Ձև 2.1-ի (հորիզոնական).

«օգտագործումն առաջացնում է տուգանք` 50 000 ՀՀ դրամ»,

2) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում` համաձայն Ձև 3-ի (ուղղահայց) և Ձև 3.1-ի (հորիզոնական).

«ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում օգտագործումն առաջացնում է տուգանք` 20 000 ՀՀ դրամ»,

3) ծխախոտային արտադրատեսակի կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքի իրականացման վայրերում` համաձայն Ձև 4-ի (ուղղահայց) և Ձև 4.1-ի (հորիզոնական).

«վաճառքը` 18 տարին չլրացած անձանց, առաջացնում է տուգանք` 80 000-100 000 ՀՀ դրամ»:

6. Արգելող նշանին ներկայացվող պահանջներն են`

1) գույները` սև, սպիտակ և կարմիր,

2) արգելող նշանն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի շրջան` երիզված կարմիր լայն եզրագծով, որն իր հերթին ունի նեղ սպիտակ եզրագիծ: Շրջանի կենտրոնում հորիզոնական դիրքով տեղադրվում են ամենատարածված ծխախոտային արտադրատեսակի, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի` սիգարետի և էլեկտրոնային սիգարետի գրաֆիկական պատկերները, որոնք 45 աստիճան անկյան տակ, աջից-ձախ մասնակիորեն փակված են իրենց հատող կարմիր գծով,

3) արգելող նշանի տրամագիծը (սպիտակ եզրագծով)՝ 200×200 միլիմետր,

4) սպիտակ շրջանի տրամագիծը՝ 159 միլիմետր,

5) կարﬕր երիզի տրամագիծը՝ 193 միլիմետր,

6) կարﬕր երիզի հաստությունը` 17 միլիմետր,

7) թեք կարﬕր գծի հաստությունը 17 միլիմետր,

8) սիգարետի պատկերի չափերը՝ 115×34 միլիմետր,

9) էլեկտրոնային սիգարետի պատկերի չափերը՝ 132×45 միլիմետր:

7. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված չափի մակերեսի բացակայության դեպքում թույլատրվում է ուղղահայաց դիրքով ցուցանակի չափը համաչափ փոքրացնել 50 տոկոսով:

8. Ցուցանակը տեղադրվում է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի օգտագործումն արգելված վայրում` հաստատությունների կամ հիմնարկների կամ վայրերի կամ տարածքների տեսանելի հատվածներում, մասնավորապես յուրաքանչյուր մուտքի մոտ, ընդհանուր օգտագործման տարածքներում, այդ թվում` սանհանգույցներում, իսկ հասարակական տրանսպորտային միջոցներում` դռան վրա արտաքին կողմից և ներսում` տեսանելի հատվածում:

9. Բացի հիմնական ցուցանակներից, գործունեության իրականացման տարածքներում և վայրերում լրացուցիչ ցուցանակներ կարող են տեղադրվել սեփականատիրոջ կամ սեփականատիրոջ կողմից լիազորված այլ անձի ցանկությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել