Մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ, ստեղծվել է ծանր իրավիճակ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ մայիսի 27-ի նիստը սկսելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ և ըստ էության գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։

«Կորոնավիրուսի նոր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել  կամ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմանական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին» – ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք սրտի, դեռ չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել