Ոստիկանները հայտնաբերեցին դատարանի նշանակած պատժի կրումից խուսափողին
Մարտի 4-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի Համայնքային ոստիկանության ծառայողները Ջամբուլի փողոցի մի տնից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին, որը կողոպուտի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար մարտի 1-ից հետախուզվում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Ոստիկանության փոխանցմամբ` Գագիկ Բ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն:
Աղբյուրը` Իրավաբան.net