Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել