Վարկային վճարում ունեցող անձանց կողմից վճարումները մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի․ «Ինեկոբանկ»

«Ինեկոբանկ»-ից հայտնում են, որ 2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը ներառյալ վարկային պայմանագրերի (բացառությամբ քարտային վարկային գծերի) ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի վարկային պատմության վատթարացում։

Ֆիզիկական անձանց քարտային վարկային գծերի համար (ոչ հավասարաչափ մարման գրաֆիկով) վճարման վերջնաժամկետ է սահմանվում 2020 թվականի մայիսի 21-ը։ Ընդ որում, կուտակված պարտավորության գծով բեռը նվազեցնելու համար վճարման ենթակա կլինեն միայն հաշվարկված տոկսոնրը՝ մայիս ամսին վարկի օգտագործված մասի համար սահմանված պարդատիր հետվճար չի սահմանվի։ Մայիս ամսվա պարտադիր վճարը կլինի միայն 2020թ․ մարտից մայիս ամիսներին վճարման ենթակա կուտակված տոկոսների չափով։

Միաժամանակ, բանկը հորդորում է հաճախորդներին իրենց վարկային պայմանագրերի գրաֆիկներին համապատասխան իրականացնել վճարնումները, տույժերի չգանձման ժամկետի ավարտին վճարումների ավելացված բեռից խուսափելու նպատակով:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել