Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ. մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է բուժքույրերի միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ․․․ եղեք առողջ և երջանիկ:

Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն․․․

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին: Հատկապես այս օրերին անհնար է պատկերացնել համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի։

Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են տասնյակ պացիենտներ, ձեր ժպիտները հույս են ներշնչում հիվանդության դեմ պայքարում։ Եղեք առող, գնահատված և սիրված։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը:

Հ․Գ․ Նկարում 30 տարուց ավել մասնագիտական գործունեություն ծավալած բուժքույր Գայանե Ղուկասյանն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել