Բազմաթիվ շենքերում աղբամուղները «ապահովում» են ոչ թե մաքրություն, այլ առնետների ու միջատների անարգել ելումուտ

Բազմաբնակարան շենքերը «զարդարող», իրենց դարն ապրած աղբամուղները բնակիչներից շատերի համար դարձել են գլխացավանք։ Բազմաթիվ շենքերում դրանք «ապահովում» են ոչ թե մաքրություն, այլ գարշահոտություն և առնետների ու միջատների անարգել ելումուտ։ Դրա մասին են վկայում մեր բնակիչների բազմաթիվ ահազանգերը և աղբամուղները փակելու խնդրանքները։

Այս մասին տեղեկացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները տնօրինելու իրավունքը պատկանում է շենքերի սեփականատերերին, և եթե մուտքի բնակիչների 2/3-ը աղբամուղի փակումը համարում է անհրաժեշտ, ապա կարող է նախաձեռնել գործընթացը, իհարկե, տեղեկացնելով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որպեսզի շենքերի հարակից տարածքներում տեղադրվեն աղբամաններ։

На изображении может находиться: растение Нет описания фото.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել