Բազմաբնակարան շենքերը «զարդարող», իրենց դարն ապրած աղբամուղները բնակիչներից շատերի համար դարձել են գլխացավանք։ Բազմաթիվ շենքերում դրանք «ապահովում» են ոչ թե մաքրություն, այլ գարշահոտություն և առնետների ու միջատների անարգել ելումուտ։ Դրա մասին են վկայում մեր բնակիչների բազմաթիվ ահազանգերը և աղբամուղները փակելու խնդրանքները։
Այս մասին տեղեկացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները տնօրինելու իրավունքը պատկանում է շենքերի սեփականատերերին, և եթե մուտքի բնակիչների 2/3-ը աղբամուղի փակումը համարում է անհրաժեշտ, ապա կարող է նախաձեռնել գործընթացը, իհարկե, տեղեկացնելով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, որպեսզի շենքերի հարակից տարածքներում տեղադրվեն աղբամաններ։