Կառավարությունն այսօր՝ ապրիլի 30-ին որոշում ընդունեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրաջանակներում շահառու հանդիսացող ոլորտներն ընդհլայնելու մասին։ Որոշման համաձայն կառավարության աջակցությունից կարող են օգտվել արդեն նաև աշխատակիցները նշված ոլորտներից․
- հագուստի արտադրություն.
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
- կահույքի արտադրություն.
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
- օդային տրանսպորտի գործունեություն.
- կինոթատրոնների գործունեություն.
- լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
- պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)։
Մինչ այս միջոցառման շահառու ոլորտներն էին․
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։
Հավելենք նաև, որ աջակցությունից կկարողանան օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները։
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցությանչափըկկազմիմիջինաշխատավարձի 50%-ը, բայցոչպակաս, քան 68.000 դրամըևոչավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։