Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանն այսօր՝ ապրիլի 28-ին, ավագանու նիստի ժամանակ հարց բարձրացրեց ավտոկայանատեղերի համար նախատեսված կանգնակների մասին։ Նա նշեց, որ ապօրինի կանգնակներ են տեղադրվում տարբեր տնտեսվարողների կողմից և հարկավոր է ունենալ տարբերվող կանգնակներ՝ քաղաքապետարանի կողմից ավտոկայանատեղիի թույլատրված տարածքում տեղադրելու համար։
Թեմային անդրադարձավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ խնդրի մասին նախագիծ կարող է ներկայացնել նաև ավագանին։
Մանրամասները տեսանյութում