Մոսկվայում կորոնավիրուսից մահացության «ռեկորդային» թիվ է գրանցվել

Մոսկվայում ևս 41 մարդ է մահացել COVID-19 ախտորոշմամբ։ «Ինտերֆաքս»-ը նշում է, որ սա «ռեկորդային» թիվ է:

Այսպիսով, Մոսկվայում հիվանդությունից մահացությունների թիվը աճել է 325-ից հասնելով 366 մարդու:

Ապրիլի 23-ի օրվա ընթացքում Մոսկվայում մահացել է 37 կորոնավիրուսի վարակակիր:

Ապրիլի 24-ի առավոտյան Ռուսաստանում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 68,6 հազար մարդու, օրական գրանցվել է 5849 դեպք (ապրիլի 23-ի առավոտյան գրանցվել է 4774 նոր դեպք):

Վերականգնվել է 5,6 հազար մարդ (օրական +677), մահացել է 615-ը, երկրում իրականացվել է 2,55 միլիոն վարակի թեստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել