Վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ընդգծեմ, որ Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։

Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։

Սիրելի հայրենակիցներ, վիրտուալ երթին մասնակցելու համար պետք է Ձեր անուն ազգանունը sms հաղորդագրությամբ ուղարկեք հետեւյալ համարներին.

1915՝ եթե Հայաստանում (Արցախում) եք,

00 374 33 19 15 00՝ եթե արտերկրում եք:

Հաղորդագրություն գրելիս հետևեք կանոններին, որպեսզի Ձեր հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:

– Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
– Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
– Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
– Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
– Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
– Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։

Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է»,- գրառել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել