Աշխատանք մարզպետարանում․ հիմնական աշխատավարձը 256 հազար դրամ

Թափուր աշխատատեղ Արարատի մարզպետարանում։

ՀՀ Արարատի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի (ծածկագիր՝ 91-1.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

ՀՀ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի (ծածկագիր՝ 91-1.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՀՀ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի (ծածկագիր՝ 91-1.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ Արարատի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 22-ից մինչև 2020 թվականի մայիսի 5-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ք. Արտաշատ , Օգոստոսի 23/60 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623( երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ 1-10, 12-18, 20, 21, 25,27, 31, 32, 35-38, 40, 41, 44, 46-49, 51, 57,58, 64, 66, 70
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
ոդվածներ 3, 5, 14, 15, 17, 73, 85, 101, 111, 144, 156, 158, 159, 163, 164, 183
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150003

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 1, 6, 8, 9, 10, 14, 22-24, 27
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 1, 6, 8-10, 14, 22-24
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150060

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ​՝ 2, 3, 5, 6, 17
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150007

«Թափոնների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 14, 20, 24
http://www.irtek.am/views/act.aspx?aid=27816

Հողային օրենսգիրք
Հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150023

Քաղաքացիական օրենսգիրք
Հոդվածներ՝ 188, 723, 762
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150008

«Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 17, 19, 22

«Ատոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 17, 21
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150125

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք
Հոդվածներ՝ 48, 54, 140, 153, 154
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150017

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
1. Տեքստային խմբագրիչներ, ¢1.1, 1.5,
2. Համակարգչային հմտություններ ¢2.3,
3. Ինֆորմացիայի քանակի չափում ¢3.3,
6. Էլեկտրոնային աղյուսակներ ¢6.6, 6.3,

Ինֆորմատիկա 8-րդ դասարան,
1.էլեկտրոնային աղյուսակներ ¢1.2, 1.3,
2. Համակարգչային հեռահաղորդակցուղիներ ¢2,
3. Գրաֆիկական խմբագրիչներ ¢3.1,
8. տվյալների հենքեր ¢8.3 :
http://www. parliament.am

Հայոց լեզու և հայ գրականություն 2018 թվական, Շտեմարան 1, բաժին 1,2

Գրավոր խոսք, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ. Էջեր՝ 70-129 http://www. parliament.am​

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60), հեռախոսահամար՝ 0235-2-45-11, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել