Տուգանք՝ տրանսպորտում սանիտարական, սանիտարահիգիենիկ, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանվում են տրանսպորտում սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։

Այսպիսով, երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10․000-20․000 դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 40․000-100․000 դրամի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 15․000 դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 50․000-100․000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել