Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43-րդ հոդվածով սահմանվում են տրանսպորտում սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։
Այսպիսով, երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10․000-20․000 դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 40․000-100․000 դրամի չափով:
Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 15․000 դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 50․000-100․000 դրամի չափով: