Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 8-ին կարգադրություն է ստորագրել, որով 580 հազար դրամ աջակցություն է հատկացվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։
Կարգադրության մեջ նշվում է, որ գումարը նվիրատվության պայմանագրով ընկերությանն է տրվել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ախտահանիչ նյութերի և պարագաների ձեռք բերման նպատակով
Հավելենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։