Քաղաքապետի կարգադրությամբ 580 հազար դրամ աջակցություն է տրամադրվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 8-ին կարգադրություն է ստորագրել, որով 580 հազար դրամ աջակցություն է հատկացվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։

Կարգադրության մեջ նշվում է, որ գումարը նվիրատվության պայմանագրով ընկերությանն է տրվել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ախտահանիչ նյութերի և պարագաների ձեռք բերման նպատակով

Հավելենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝  Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել