Պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ ՊԲ-ին Արցախի ազատամարտիկների միության կողմից

Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին:

Հավատարիմ մնալով մշտապես բանակի կողքին լինելու իր քաղաքականությանը՝ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:

Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել