Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին:
Հավատարիմ մնալով մշտապես բանակի կողքին լինելու իր քաղաքականությանը՝ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար:
Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ առաջիկայում ևս միությունը հանդես կգա բանակին ուղղված նման և այլ բնույթի նախաձեռնություններով: