ՎՏԲ-Հայաստան բանկը վարկառուների համար նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով, վարկային մարումների ժամանակացույցը երկարաձգել 3-5 ամսով

ՎՏԲ-Հայաստան բանկը տարածել է բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Ի․Գ․Տելեգինի հայտարարությունը, որում ասվում է․

«ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:

Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի:

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը և իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է մեր հաճախորդների մեծամասնության ՝ վարկերի մարման հաստատուն սովորության և բարեխղճության, ինչպես նաև վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին: Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:

Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար և կարևոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարևորագույն խնդիրն է:

Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել