Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2020 թվականի ապրիլի 17-ից Երևան քաղաքի Սպենդիարյան (Փարպեցի–Ս. Զորյան հատվածում) և Ս. Զորյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/04/94122270_2492322987748032_8284641689465782272_n.jpg)