ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։
Նրա խոսքով, երբ երեխան մի քանի ամսական լինի, կցանկանա վերադառնալ աշխատանքի․ «Ես հիմա Դանիայում եմ` Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, ծնողներս են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ այս իրավիճակը, այս խնդիրները, որ ունենք, հաշվի առնելով՝ իմ որոշումն է եղել, որ աշխատեմ մինչև վերջ: Ես ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երբ երեխան մի քանի ամսական լինի, կուզեմ վերադառնալ, բայց պարզ է՝ դա կախված է նաև թռիչքներից, քանի որ հիմա թռիչքներ չկան»: