Մայր Աթոռի նախաձեռնությամբ աջակցություն ցուցաբերվեց համավարակի պատճառով դժվար կացության մեջ հայտնված Էջմիածնի ևս 68 ընտանիքի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ աջակցություն ցուցաբերվեց համավարակի տարածման պատճառով դժվար կացության մեջ հայտնված ևս 68 ընտանիքի:

Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։

Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սոցիալական ուղղվածության ծրագրերով առաջին անհրաժեշտության մթերքով պարենային փաթեթները հատկացվում են ըստ նախանշված թիրախային խմբերի՝ բացառելով կրկնությունները:

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ դիմումների ընդունումը ժամանակավորապես դադարեցվում է բոլոր հարթակներով, քանի որ արդեն իսկ կան կուտակված դիմումներ, որոնք ուսումնասիրման փուլում են:

Այլ համայնքների բնակիչներին խնդրում եւ հորդորում ենք աջակցություն ստանալու համար չդիմել Էջիածնի քաղաքապետարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել