Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
![](http://mes.am/u_files/image/2020%20Yeghanak/April/12.jpg)
Երևան քաղաքում՝
Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
![](http://mes.am/u_files/image/2020%20Yeghanak/April/2.jpg)