Նոր փոփոխություններ են նախատեսվել «Սնանկության մասին» օրենքում․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը «Սնանկության մասին» օրենքում նոր փոփոխություններ է նախաձեռնել։

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում Արդարադատության նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել նախարարության դիտասևեռման ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման և դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը և այլն:

Նախագծով ներկայացվող փոփոխություններով նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման և դադարեցման ապահովման մասով գործառույթներ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքով Արդարադատության նախարարությանը վերապահած գործառույթները ներառել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել