Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«56 նոր պլանշետներ՝ գյուղական բնակավայրերի դպրոցների աշակերտների հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կոտայքի մարզպետարանին է հատկացրել 56 նոր պլանշետներ՝ Ucom ինտերնետային sim-քարտերով (մեկամսյա անվճար բաժանորդագրությամբ), որոնք այսօր մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրվել են մարզի 15 գյուղական բնակավայրերի դպրոցներին՝ աշակերտների հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով:
Դպրոցների կողմից դրանք ժամանակավորապես կտրամադրվեն տեխնիկական միջոցներ չունեցող, 4 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին՝ երեխաների հեռավար կրթությունը անխափան կազմակերպելու նպատակով:
Այնուհետև պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով:
Գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Առո՛ղջ եղեք և լավ սովորե՛ք»: