Դադարեցվել են ոչ թե «Արմենիա Էյրվեյզ»-ի այլ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի թռիչքները. պարզաբանում

Ինչպես արդեն տեղեկացրել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ 2019 թվականի նոյեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն ներկայացրել էր օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ:
Կոմիտեն ուսումնասիրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, և առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է ընկերությանը:

Հաշվի առնելով, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ չի վերացրել առկա թերությունները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դադարեցրել է Ընկերության օդանավ շահագործողի վկայական ստանալու համար ներկայացրած հայտի հետագա ուսումնասիրությունը և առաջարկել անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ լինելուն պես՝ կրկին դիմել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար:

Տեղեկության վերաբերյալ պարզաբանում է տարածել «Արմենիա Էյրվեյզ» (Armenia Airways) ընկերությունը, որում ասվում է.

«02/04/2020-ին համացանցում տարածված այն նյութի, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee-ն դադարեցնում է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի 2019 թվականի նոյեմբերի 25-ին ներկայացրած օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտը:

Այս մասին լրատվական կայքերը, ինչպես նաև անհատ անձիք կատարել են հրապարակում, նշելով՝ Armenia Airways ավիաընկերության BAe 146-300 ինքնաթիռը։

Այս ինֆորմացիան ոչ ճիշտ ներկայացնելու արդյունքում, առաջացել է խուճապ՝ Armenia Airways ավիաընկերության ուղևորների մեջ, ցանկանալով ետ վերադարձնել տոմսերը։

Հարգելի հետևորդներ ևս մեկ անգամ նշում ենք որ Fly Armenia Airways և Armenia Airways ընկերությունները իրար հետ ոչ մի կապ ՉՈւՆԵՆ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել