Վիվա-ՄՏՍ-ը զգուշացնում է. քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են արվում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է բոլոր բաժանորդներին.

«Հարկ ենք համարում ևս մեկ անգամ զգուշացնել՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձերի մասին:

Մասնավորապես, խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդները տեղեկացվում են, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն): Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են ԱՆՁՆԱԿԱՆ տվյալներ ու ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ, կամ՝ կատարել վճարումներ:

Հորդորում ենք զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հարթակի/հավելվածի, մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:

Նաև՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ:

Վիվա-ՄՏՍ-ի գործունեության մասին տեղեկությունների պաշտոնական աղբյուրներն են.
Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք էջը՝ www.mts.am
Վիվա-ՄՏՍ-ի այս պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնի 111 ծառայությունը:

Հորդորու՛մ ենք Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող ցանկացած առաջարկ ստանալու դեպքում այն ստուգել մեր պաշտոնական աղբյուրներից»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել