Ռազմական վերահսկողության ծառայության կողմից ՊԲ մի շարք զորամասերում ստուգումներ կիրականացվեն

Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում և առանձին ստորաբաժանումներում, պայմանավորված առաջիկայում ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության կողմից անցկացվելիք ստուգումներով, իրականացվում են համալիր նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Առաջնահերթությունների շարքում են տարվա պատրաստության պլանով նախատեսված ծրագրային միջոցառումների կատարման ընթացիկ վիճակի և դրանց արդյունքում արձանագրված գործընթացների իրատեսական գնահատումը:

Զորքերում  իրականացվող աշխատանքներին, ըստ ուղղությունների, մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, պարբերաբար զորամասերում աշխատում են  ՊԲ շտաբի բաժինների և ծառայությունների սպաներից կազմված հանձնաժողովները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել