Արդարադատության նախարարությունը հրավիրում է հանրային քննարկումների

Փետրվարի 27-ին, ժամը 10.00-ին ՀՀ արդարադատության նախարարությունում կանցկացվեն հանրային քննարկումներ` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ:

Արդարադատության նախարարությունը խնդրում է շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին նախապես հաստատել հանրային քննարկումներին իրենց մասնակցությունը հետևյալ հասցեով՝ [email protected] կամ 380384 հեռախոսահամարով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել