Ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ․ Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարծել տեղեկացնելով, որ ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ստեղծվել է պարետատան պաշտոնական հաղորդագրությունների հարթակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, որին հետևելով կտեղեկանանք արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում կառավարության քայլերի մասին։

Խուսափեք կորոնավիրուսի մասին չստուգված, պաշտոնական տվյալների վրա չհիմնաված գրառումներ կատարելուց ու տեղեկություններ տարածելուց։

Ներկայումս ապատեղեկատվությունը առավել քան վնասակար է հանրային անվտանգության ու բարեկեցության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել