Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Դիմում եմ իրավասու մարմիններին՝ գրառման մեջ նշված փաստով անհապաղ քրեական գործ հարուցելու պահանջով։ Եթե ինչ-որ մարդիկ իրոք «ՈՉ»-ի անունից ընտրակաշառք են տվել, ապա անհրաժեշտ է անհապաղ բացահայտել ու քրեական հետապնդման ենթարկել նրանց։ Իսկ եթե սա մեր դեմ հերթական զրպարտությունն է, ապա պատասխանատվության պետք է ենթարկվի գրառման հեղինակը։
Իսկ մինչ այդ՝ մեր նախաձեռնող խումբը թերևս պատրաստի ու դատարան ներկայացնի զրպարտության ու վիրավորանքի փաստով արդեն երկրորդ հայցը»։