Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի 23.01.2020թ. գրությունը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.
1. «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 90-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար` «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի պատվոգրով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»: