Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել է Ռուսաստան

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել է Ռուսաստան:

«Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար:

Տեղեկացնում ենք նաև, որ տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել