Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործողությունները կվերաորակվեն

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հրաժարվել է դատարան հանձնել հորը սպանելու համար մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը, քանի որ հանգել է այն եզրակացության, որ քույրերի գործողությունները անհրաժեշտ պաշտպանություն են եղել, «Ինտերֆաքս»-ին ասաց աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Դատախազությունը նշում է, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության պայմաններում», – ասել է Լիպցերը։

Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան («Անհրաժեշտ պաշտպանություն») քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին, 57-ամյա Միխայիլ Խաչատրյանի դին հայտնաբերվել էր Մոսկվայի իր տան նախասրահում: Սպանության կասկածանքով նրա երեք դուստրերը ձերբակալվել էին, 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և 17-ամյա Մարիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել