Միքայել Մինասյանը Неуловимый Джо-ն ա․ Ալեն Սիմոնյան

Միքայել Մինասյանը երբեք չի ազատվելու Սերժ Սարգսյանի փեսա լինելու պիտակից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ վերջինս նման է Неуловимый Джо-ին․ «Ինքը Неуловимый Джо-ն է։ Հարցնում են ինչի՞, որովհետև իրեն ոչ ոք չի կարողանում բռնի՞, ասում են՝ չէ, ուղղակի ինքը 1000 տարի ոչ մեկին պետք չի։ Այ, դա է Սերժ Սարգսյանի փեսան, որը փորձում է իրեն ենթական կայքերով շղարշ ստեղծի, հետո ինքը իրեն ծափահարի, որ ինքը հեսա ինչ-որ բան է փոխելու։ Ինքը այդ պիտակը ունի և այդ պիտակից չի ազատվելու, Սերժ Սարգսյանի փեսա լինելու պիտակից և իրեն խորհուրդ եմ տալիս՝ քիչ խոսել, որովհետև շատերը լուրջ չեն վերաբերում արդեն»,-նշել է նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Մինասյանի քննադատությունը կարող է ազդել «նրանցից փող ստացող» մարդկանց վրա։

«Այդ գումարը կշատանա, կքչանա, որպեսզի այդ նյութը տարածեն կամ չտարածեն կամ իրեն գովաբանեն։ Գնան ասեն՝ էս ինչ արեցիր, էս ինչ գրեցիր, էս ինչ լավ ստացվեց քո մոտ։ Տենց ինքը կփառավորվի և որոշ ժամանակ անց, իր կարծիքով՝ հետաքրքիր և հասարակությանը հուզող գրառում անի, որից ամբոխները խելագարված կվազեն պարոն Մինասյանի տան մոտ և կխնդրեն, որ ինքը գա և փրկի իրենց»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել