ՔԿՀ-ում կալանավորված անձ է մահացել․ նա 45 տարեկան էր

Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։

Այս մասին հայտնում է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն,  բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:

Կալանավորված անձի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել