Իրանը պատրաստվում է պատասխան հարված տալ ԱՄՆ-ին․ նախագահի խորհրդական

Թեհրանը կհարվածի ԱՄՆ ռազմական օբյեկտներին ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Խամենեի Հոսեյն Դեհգանը:

«Պատերազմը սկսել է Ամերիկան, ուստի նրանք պետք է պատշաճ պատասխան տան իրենց գործողությունների համար», – ասել է նա:

Ըստ Դեհգանի, հարվածը կհասցնեն Իրանի զինված ուժերը: Խորհրդականը շեշտել է, որ «պատերազմի այս շրջանը կարող է ավարտվել միայն ԱՄՆ-ի զինված ուժերին հասցված համարժեք հարվածի դեպքում»:

Նա նաև պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի 52 օբյեկտի վրա:

«Եթե նա ասում է 52, մենք ասում ենք 300, և մենք կարող ենք դրանց հասնել», – եզրափակել է Դեհգանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հունվարի 3-ի վաղ առավոտյան, սպանվել է իրանցի ազդեցիկ զորահրամանատարներից մեկը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ` «Ղոդս» անունը կրող ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Պենտագոնը հաստատել է, որ Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ավիահարվածներ են հասցվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել