Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթները վերսկսկվելու են

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ից թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը վերսկսելու է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղություններով չվերթեր։ Ս․թ․ դեկտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում քիչ թվով վաճառված տոմսերի պատճառով ավիաընկերությունը չի կարող իրականացնել չվերթեր նշված ժամանակահատվածում (դեկտեմբերի 21ից 26-ը)։

«Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նշել է, որ արդեն սկսել են վաճառված տոմսերի փոխանակման և փոխհատուցման ընթացակարգը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել