Օրենսգիրքը նմանատիպ գովազդի համար սահմանում է տուգանք 2 մլն դրամի չափով․ պատգամավորը՝ Երևանի քաղաքապետարանին

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը դիմել է Երևանի քաղաքապետարանին․ «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 169.14 հոդվածը նմանատիպ գովազդի համար սահմանում է տուգանք 2 մլն դրամի չափով։

Այս կազմակերպությունը կամ անձինք, օգտվելով քաղաքացիների վարկի համար դիմելու ընթացակարգի չիմացությունից, նրանց փոխարեն դիմում են որեւէ բանկ կամ վարկային կազմակերպություն եւ հաջողելու դեպքում գանձում են հաստատված գումարի 20%-ը։

Խնդրում եմ ապահովել համապատասխան վարչարարություն այս կազմակերպության նկատմամբ։

Այս հայտարարությունը տեղադրված է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Մ. Ավետիսյան 4-րդ փ., 22 շ., 1-ին մուտք հասցեում ։

Մեր սիրելի քաղաքացիներին խնդրում եւ հորդորում եմ չտրվել հակաօրինական գովազդների գայթակղությանը, եւ նմանատիպ գովազդներ տեսնելու դեպքում տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմնին` Երեւանի քաղաքապետարանին։

Հասարակական վերահսկողությունը եւս օրենքների կիրառման արդյունավետ գործիքակազմ է»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել