Լրագրողները հաղթեցին․ դատարանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշումը անվավեր է ճանաչել

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որին  եւ Լիանա Կարապետյանին անցած տարեվերջին ազատել էին աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՂԹԱՆԱԿ VICTORY Հանուն Հայաստանի Հանրապետության… Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը վիրտուոզ էր…  շնորհակալ  ենք»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել էր նշված լրագրողներին։  Դրանից հետո Սիրանույշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը դիմել էին դատարան՝ բողոքարկելով որոշումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել