Այստեղ նստած, հանրապետականի հետ կնոպկա էիք սեղմում․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից պատասխանեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած այն հարցին, թե ինչու՞ են մարզային մի քանի դպրոցներ գտնվում անմխիթար վիճակում, իսկ իշխանությունը ցանկանում է Սահմանադրական դատարանի դատավորներին ուղարկել վաղաժամ կենսաթոշակի։

«Այո, դպրոցներն այդ վիճակում են, իսկ ինչու՞ են այդ վիճակում, անկախություն ունենք, 30 տարվա անկախ պետություն են, բայց ինչու՞ են այդ վիճակումն դպրոցները։ Էն պատճառով են դպրոցներն այդ վիճակում, որովհետև նաև դուք այստեղ նստած, հանրապետականի հետ կնոպկա էիք սեղմում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել