Նաիրա Զոհրաբյանի զգուշացումը՝ Սահմանադրական դատարանի դատավորներին

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցույց տվեց մարզային մի քանի դպրոցների անմխիթար վիճակը․ «Դպրոցներ, որոնց վերանորոգման համար մեր կառավարությունը գումարներ չի գտել, նաև այս տարվա բյուջեով ու մեր երեխաները ահա այս պայմաններում գնում են դպրոց։ Եվ հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է, բացարձակապես քաղաքական, և որ Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, դրա մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ պարոն Ավինյանը»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով, իշխանության դուրը չի գալիս ՍԴ այս կազմը՝ և նրա նախագահը։ «Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան + 6-նյակի համար, դա շատ մեծ շռայլություն կլինի, այդպես չէ, բայց մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պռեսինգ, որևը եղել է նախկինում, հույս ունեինք, որ այլևս չի լինելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել