Ավագանու անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին․ քաղաքապետը ցանկացավ այն վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը փողկապ նվիրեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նիստին իրենց պես փողկապով ներկայանալու համար։

Մարությանը պատասխանեց, որ եթե նա դեմ չէ, ապա ինքը փողկապը կվերանվիրի շեյխերին ու շեյխուհիներին։

«Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարոն քաղաքապետ։ Ես ուղղակիորեն սրտանց նվիրեցի ձեզ, իսկ դուք տարաք հարցը նորից ուրիշ տեղ, ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք անում և այս սրացումները չգիտեմ ինչ են»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել