Կառավարության հավանությանն է ներկայացվել Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին նախագիծը:
Նախատեսվում է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: