Կենսաթոշակների և խնամքի նպաստների վճարման գործընթացների հետ կապված կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով սահմանված է կենսաթոշակի վճարման կարգը։ Մասնավորպաես սահմանված է, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով։ Միաժամանակ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն կենսաթոշակւ անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան մեկ անգամ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին։ Սակայն, բանկ ներկայանալու վերաբերյալ օրենքի պահանջը սահմանափակում է բանկի տարածքից դուրս ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարությունը վերցնելու հնարավորությունը»,-նշեց նախարարը։
Փոփոխության համաձայն, կենսաթոշակը կվճարվի անկախնխիկ եղանակով՝ բացառություն սահմանելով հետևյալ դեպքերի համար․
- երբ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունի,
- լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,
- կենսաթոշակը վճարվում է լիազորագրով,
- կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին,
- կենսաթոշակը կամ նպաստը ստացողի ծնողը 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունի։
Ընդ որում կենսաթոշակը լիազորագրով, կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մյուս դեպքերի համար՝ քաղաքացու ընտրությամբ։
«Նախագծով առաջարկվում է ահնել ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ հայտարարությունը բացառապես բանկի տարածքում տալու պահանջը՝ կառավարությանը վերապահելով հայտարարությունը բանկ ներկայացնելու ընթացակարգը սահմանելու լիազորությունը»,-ասաց Զարուհի Բաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում