Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի նկատմամբ։ Քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սև գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլևի 3-ամյա որդին, որը շտապօգնության մեքենայում մահացել է:
Օbozrevatel.com-ը հայտնում է, որ Վյաչեսլավ Սոբոլևը կրակահերթի ժամանակ հասցրել է կռանալ։
Ոստիկանությունից հայտնում են, որ կրակողը մեկ մարդ է եղել։ Վյաչեսլավ Սոբոլևը և իր ընտանիքը տևական ժամանակ սպառնալիքներ են ստացել, որը կապված էր Գերագույն տնտեսական դատարանի դատավոր Արթուր Եմելյանովի և Վյաչեսլավ Սոբոլև միջև եղած կոնֆլիկտի հետ։
Տեղեկությունը լրացվում է։