Կիևում պատգամավորի նկատմամբ մահափորձ է իրականացվել․ սպանվել է նրա 3-ամյա որդին

Ուկրաինայի մայրաքաղաքում մահափորձ է կատարվել Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի նկատմամբ։ Քաղաքի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել սև գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայի վրա, որի սրահում երեխա է գտնվել: Նա եղել է Սոբոլևի 3-ամյա որդին, որը շտապօգնության մեքենայում մահացել է:

Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:

Կիևում հանցագործներին գտնելու համար հատուկ գործողություն է իրականացվում:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Վյաչեսլավ Սոբոլևը և իր ընտանիքը տևական ժամանակ սպառնալիքներ են ստացել։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

Վյաչեսլավ Սոբոլևն ուկրաինացի տնտեսագետ է, գործարար: Նա «Մարիո» գիշերային ակումբի սեփականատերն է, որի մոտ էլ տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Սոբոլևը 5 երեխա ունի։

Տեսանյութը՝ այստեղ

https://www.facebook.com/kiev.informator.ua/videos/443297099573906/

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել